ՌԴ դեսպանը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, թե, իբր, Երեւանը Ռուսաստանին է փոխանցել Սու-30ՍՄ կործանիչները
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, թե, իբր, Երեւանը Ռուսաստանին է փոխանցել Սու-30ՍՄ կործանիչները։
«Հայաստանի ղեկավարությունն այս հարցում միանգամայն հստակ արտահայտվել է։ Սրան ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց Կոպիրկինը` պատասխանելով լրագրողների հարցին:
Հիշեցնենք, որ այս տեղեկությունը որոշ ժամանակ առաջ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի ուշ Հայաստանի իշխանությունները հերքեցին դա՝ կազմակերպելով օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչների շրջայցը կործանիչների տեղակայման վայրում։