ՌԴ-ն անհեթեթ է անվանել Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու Ռուսաստանի ծրագրերի մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
ՌԴ ՊՆ-ն անհեթեթ է անվանել Ուկրաինայում մարտավարական միջուկային զենք կիրառելու Ռուսաստանի ծրագրերի մասին ԱՄՆ-ի հայտարարությունը, հաղորդում է «Интерфакс-АВН»-ը։
«ԿՀՎ-ի տնօրեն Բեռնսի հայտարարությունն անհեթեթ է»,-ասել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։
«Միջուկային փորձարկումների մոնիթորինգի միջազգային համակարգի տեխնիկական հագեցվածության ներկայիս մակարդակում անհնար է թաքցնել զենքի նման տեսակի օգտագործումը։ Եթե ԿՀՎ-ի տնօրենը դա չի հասկանում, ուրեմն նա կամ ոչ պրոֆեսիոնալ է կամ նրան մոլորեցնում են»,-ասել է նա։