Բոսնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կա մեկ զոհ և մի քանի վիրավոր
Բոսնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորում է ստացել։ Դրան հաջորդել են մի քանի հետցնցումներ, հաղորդում է Reuters-ը։
Զոհվել է 27-ամյա մի կին։
Թեթեւ վնասվածքներով հիվանդանոց է դիմել մի քանի մարդ։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով լուրջ վնասներ չեն եղել։