ՌԴ ՆԳՆ-ն հայտնել է ներգաղթյալների կողմից կատարված հանցանքների թվի աճի մասին
ՌԴ ՆԳՆ-ն հայտնել է ներգաղթյալների կողմից կատարված հանցանքների թվի աճի մասին։ 2022թ․ առաջին եռամսյակում՝ 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ, հանցանքների թիվն աճել է 8,1 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, երեք ամսում օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից կատարվել է 10,4 հազար հանցագործություն։
Նշվում է, որ հունվարից մարտ ամիսներին ԱՊՀ երկրների քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է՝ մինչեւ 8,4 հազար, ինչը 12,6 տոկոսով ավելի է, քանի նախորդ տարի։ Բացի այդ, օտարերկրյա քաղաքացիների դեմ հանցագործությունների թիվն աճել է գրեթե 6 տոկոսով (մինչեւ 3,9 հազար), փոխանցում է ՏԱՍՍ-ը։