Համոզված եմ՝ մենք չհաջողելու հնարավորություն չունենք. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բոլորին այսօր՝ ժամը 18:00-ին, հրավիրեց Ազատության հրապարակ՝ ամփոփելու մեկ շաբաթվա ակցիան:
«Կխոսենք, թե ինչ ձեռքբերումներ ենք ունեցել, ինչ պետք է անենք, կխոսենք ապագա մեր պլանների մասին, որից հետո միասի կշարժվենք Հանրապետության հրապարակ՝ միանալու ջահերով երթին:Համոզված եմ՝ մենք չհաջողելու հնարավորություն չունենք, մենք անպայման հասնելու ենք մեր հիմնական նպատակին՝ ունենալու ենք հզոր հայրենիք ու արժանապատիվ ապրող հայ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Վանեցյանը:
Նա հիշեցրեց, որ արդեն վեց գիշեր է, ինչ անցկացնում է Ազատության հրապարակում. այս օրերի ընթացքքում դրական լիցքեր է ստացել մարդկանցից: