ԱՄՆ-ն 220 հազար ամպուլ հակաթույն է մատակարարել Ուկրաինային․ ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 220 հազար ամպուլ հակաթույն է մատակարարել Ուկրաինային, հաղորդում է MK-ը։
«Միայն 2022թ․ Ուկրաինայի առողջապահության նախարարության խնդրանքով ԱՄՆ-ից ատրոպինի 220 հազար ամպուլ հակաթույն է ուղարկվել»,-ասել է Կիրիլովը։
Նրա խոսքով՝ դա վկայում է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայում կանխամտածված սադրանքների նախապատրաստման մասին։