ԱՄՆ-ն պետք հրաժարվի ԳՀՀԾ-ի վերաբերյալ բանակցություններում չափից ավելի պահանջներ ներկայացնելուց․ ԻԻՀ ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք հրաժարվի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ բանակցություններում չափից ավելի պահանջներ ներկայացնելուց, հաղորդում է Tasnim-ը:
«ԱՄՆ ներկայիս վարչակազմը պետք է քաջություն ունենա՝ շտկելու Սպիտակ տան անցյալի սխալները»,-ասել է նա։
«Կասկած չկա, որ Իրանի կառավարությունը ցանկանում է հասնել լավ, ամուր եւ կայուն համաձայնության (Վիեննայում): Սպիտակ տունը պետք է հրաժարվի իր չափից ավելի պահանջներից եւ անվճռականությունից եւ գնա իրատեսության ու առկա տարաձայնությունների լուծման ճանապարհով»,-հավելել է Աբդոլլահիանը։