Մայք Թայսոնից հարվածներ ստացած ուղևորը դատի կտա կտա լեգենդար բռնցքամարտիկին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնից ինքնաթիռում դեմքին մի քանի հարված ստացած ուղեւորը դատի կտա լեգենդար մարզիկին, հաղորդում է TMZ-ն։ Տուժածն ամերիկացի Մելվին Թաունսենդն է։ Նա վարձել է փաստաբանի։
«Ակնհայտ է, որ բոլոր ժամանակների մեծագույն բռնցքամարտիկներից մեկը պետք է զսպվածություն ցուցաբերեր իր չափազանց հուզված երկրպագուի նկատմամբ եւ չդիմեր բռունցքների»,- ասել է փաստաբան Մեթ Մորգանը։
Մելվին Թաունսենդը նախկինում մի քանի անգամ բերման է ենթարկվել ոստիկանություն ավտոմեքենայի առեւանգման, կողոպուտի, թմրանյութեր պահելու կասկածանքով։
Հիշեցնենք, որ 55-ամյա բռնցքամարտիկը Սան Ֆրանցիսկոյից մեկնելիս էր եղել Ֆլորիդա։ Մեկ շարք հետ նստած տղամարդը եղել էր ալկոհոլի ազդեցության տակ եւ փորձել էր զրուցել Թայսոնի հետ, որը նրան մի քանի անգամ զգուշացրել էր, այնուհետեւ մի քանի հարված հասցրել դեմքին։