«Ինտեր» - «Ռոմա»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Իտալիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» ապրիլի 23-ին Միլանում կընդունի «Ռոմային»։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում չեմպիոններին։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 1․65 է։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած հռոմեական թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 5․50, ոչ ոքի արդյունքինը՝ 4․00 գործակցով։
«Ինտեր» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։
32 խաղից հետո «Ինտերը» 69 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Միլանից», որը 33 խաղ է անցկացրել։ «Ռոմա» (33 խաղ) 5-րդն է՝ 58 միավոր։
Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։ Փետրվարին Միլանում տեղի ունեցած խաղում 2։0 հաշվով հաղթել էր «Ինտերը»։ Իտալիայի առաջնության առաջին շրջանում «Ինտերը» դեկտեմբերին Հռոմում հաղթել էր 3։0 հաշվով։