Ավստրիայի ֆինանսների նախարարը հայտնել է, որ ռուսական գազի էմբարգոն ավելի շատ կվնասի Ավստրիային, քան Ռուսաստանին
Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրունները CNN-ին ասել է, որ իր երկիրն աջակցում է Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցներին, բացառությամբ գազի էմբարգոյի։
«Պատժամիջոցներն ավելի շատ հարվածում են պատժամիջոցներ սահմանած երկրներին, եւ դրանք քիչ օգուտ են բերում»,-ասել է նա։
Նա հավելել է, որ ավստրիական արդյունաբերությունն այնքան է կախված ռուսական գազից, որ իրենք «ընտրություն չունեն»։