«Նաիրի» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքը 10 տարեկան է
2012 թվականին «Նաիրի» բժշկական կենտրոնում բացվեց այն ժամանակ Հայաստանում նախադեպը չունեցող քիմիաթերապիայի բաժանմունք:
Ֆրանսիական առաջատար կլինիկայի՝ Փարիզի հյուսիսային հոսպիտալի ուռուցքաբանության փորձը հայրենիքում ներդրեց ֆրանսիահայ անվանի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գևորգ Աբգարյանը:
«Նաիրի» բժշկական կենտրոնի հետ համագործակցության արդյուքնում ներդրվեցին բուժման նոր մեթոդներ, ձեռք բերվեցին ժամանակակից սարքավորումներ, վերապատրաստվեցին մասնագետներ: Բաժանմունքը զբաղվում է քաղցկեղի տարբեր տեսակների ախտորոշմամբ և բուժմամբ:
Այս ընթացքում բաժանմունքում բուժվել է ավելի քան 4000 հիվանդ:
Եթե սկզբում մասնագետները բարդ դեպքերը քննարկում էին Փարիզի հյուսիսային հոսպիտալի հետ, ապա այսօր մասնագիտական ունակություններն ու բժշկական կենտրոնի հնարավորությունները թույլ են տալիս եվրոպական չափորոշիչներով բուժումը ստանալ հենց Հայաստանում: