Ալեք Բոլդուինի փաստաբանները հայտարարել են, որ նրա գործողություններում ոչ մի ապօրինություն չեն հայտնաբերել
Նյու Մեքսիկոյի նահանգի Աշխատանքային պայմանների անվտանգության բյուրոն հաստատել է, որ դերասան Ալեք Բոլդուինը, որը նկարահանման հրապարակում պատահաբար սպանել է օպերատոր Գալինա Հաթչինսին, համոզված է եղել, որ իր ձեռքին դատարկ փամփուշտներով լիցքավորված ատրճանակ է օգտագործում։ Այս մասին հայտարարել են Բոլդուինի փաստաբանները:
Դերասանի փաստաբանների տարածած հայտարարության համաձայն՝ Նյու Մեքսիկո նահանգի աշխատանքային անվտանգության գնահատման բյուրոն պարզել է, որ Բոլդուինը «կարծում էր, որ ատրճանակը լիցքավորված է միայն դատարկ փամփուշտներով»:
«Զեկույցն ընդունում է, որ Բոլդուինի հեղինակությունը ֆիլմի ստեղծման հարցում սահմանափակվել է սցենարի վերանայման եւ դերասանական կազմի հաստատմամբ», - ասված է հայտարարության մեջ:
Բյուրոյի կողմից հայտնաբերված խախտումները Բոլդուինի իրավասության մեջ չէին, փաստաբանները մեջբերում են զեկույցը։
2021 թվականի հոկտեմբերին Բոլդուինը, որը նկարահանվել է «Ժանգը» սերիալում, մի դրվագի փորձի ժամանակ կրակել է ատրճանակից, որը, պարզվել է, լիցքավորված է եղել ոչ թե դատարկ, այլ մարտական փամփուշտներով։ Արդյունքում մահացել է ծնունդով ուկրաինացի օպերատոր Գալինա Հաթչինսը, ծանր վիրավորվել է ռեժիսոր Ջոել Սոուզան։ Դերասանը հայտարարել է, որ չի սեղմել ատրճանակի ձգանը, որից սպանվել է օպերատորը։ Կրակոցը, ըստ նրա, տեղի է ունեցել ինքնաբուխ։ ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը։