Կուբան և ԱՄՆ-ն սկսել են վերականգնել հարաբերությունները և լուծել անօրինական միգրացիայի խնդիրը
Կուբան եւ Միացյալ Նահանգները փորձնական քայլ են կատարել հարաբերությունները վերականգնելու եւ անօրինական միգրացիայի խնդրի լուծման ուղղությամբ, հայտարարել է Կուբայի փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն՝ երկու երկրների միջեւ վերջին չորս տարվա ամենաբարձր մակարդակով բանակցություններից հետո, հաղորդում է AP-ը։
Նա ասել է, որ լուրջ առաջընթաց չկա, սակայն այն փաստը, որ ԱՄՆ-ն առարկայական բանակցություններ է վարում, նշան է, որ հարաբերությունները կարող են բարելավվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք։
«Նրանք կարծես թե վճռական են: Նրանք հաստատեցին, որ հավատարիմ են գոյություն ունեցող պայմանավորվածություններին»,-ասել է Ֆերնանդես դե Կոսիոն:
«Այս բանակցությունները մեզ երկուսիս էլ օգնեցին հասկանալ մեր առջեւ ծառացած խնդրի բնույթն ու շրջանակը»,- ասել է նա։