«Խարդախը Tinder-ից» ֆիլմից հայտնի Սայմոն Լեւաեւին ձերբակալել են Իսպանիայում
Tinder-ի ամենահայտնի խաբեբա Սայմոն Լևաևին ազատազրկում է սպառնում, նրան մեղադրում են կեղծ վարորդական վկայական օգտագործելու մեջ։
Ըստ TMZ-ի՝ 100,000 դոլարով վարձակալած Maserati-ն, որը տեղափոխում էր Սայմոնին եւ նրա նոր ընկերուհուն, արգելափակվել է իսպանական լողափում: Իրավապահների ժամանելուց հետո Սայմոնը նրանց ներկայացել է ոչ իր իսկական անունով։ Ոստիկանները, որոնք դիտել են Netflix-ի վավերագրական ֆիլմը, անմիջապես իմացել են, թե ում հետ գործ ունեն: Դրանից հետո տղամարդուն բերման են ենթարկել։ Այժմ նրան իսկական ազատազրկում է սպառնում։
Հիշեցնենք, որ «Խարդախը Tinder-ից»-ը պատմում է խաբեբա Սայմոն Լեւաեւի իրական պատմությունը, որն իր զոհերին գտել է Tinder ծանոթությունների հավելվածում։ Նա գիտեր, թե ինչպես գայթակղել աղջիկներին, որպեսզի նրանք պատրաստ լինեն իրեն տալ իրենց վերջին գումարը։ Այսպիսով, նա սիրահարված զոհերից «վաստակել է» ավելի քան 10 միլիոն դոլար։