101-ամյա ամերիկուհին կիսվել է մտքի պարզությունը պահպանելու գաղտնիքով
ԱՄՆ բնակչուհի Դեզիրե Էնգելը վերջերս նշել է ծննդյան 101-րդ տարեդարձը, հայտնում է foxla.com պորտալը:
Դեզիրե Էնգելը ծնվել է Եվրոպայում, սակայն Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամուսնու հետ տեղափոխվել է ԱՄՆ: Զույգը երեք երեխա է մեծացրել: Այժմ Դեզիրեն 7 թոռ եւ 7 ծոռ ունի: Չնայած տարիքին՝ նա շարունակում է աշխատել: Ամերիկուհին քանդակագործություն է դասավանդում:
Ինչպես նա հայտնել է մտքի պարզությունն ու սրությունը պահպանելու հարցում նրան օգնում է «Էրուդիտ» խաղը, որն ԱՄՆ-ում առավել հայտնի է «սքրեբլ» անունով:
Էնգելը լրագրողի հետ զրույցում կիսվել է նաեւ երկար ու լիարժեք կյանքի գաղտնիքով:
«Եթե կյանքը քեզ կիտրոններ է տալիս, լիմոնադ պատրաստիր»,- խորհուրդ է տվել կինը: