Քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտել
ԻրավունքՈստիկանության Արարատի մարզային վարչությունում պետական-հասարակական ունեցվածի գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների հետ։
Արդյունքում՝ Վեդի քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում հայտնաբերվեց և ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ։ Պարզվեց, որ նա անցած տարվա նոյեմբերին ապամոնտաժել ու գաղտնի հափշտակել էր 400 մմ տրամագծով և 25 մետր երկարությամբ խողովակ՝ պետությանը պատճառելով մոտ 300 000 դրամի վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն: