Ռուսների երազանքը զուգարան գողանալն ու մեռնելն է․ Զելենսկի
ՏեսանյութերՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանը պետք է հոգա իր տարածքում ռուսախոսների իրավունքների մասին, քանի որ ռուսների երազանքն այժմ «զուգարան գողանալն ու մեռնելն է», հայտնել է նա այսօրվա տեսաուղերձում։
«Անկեղծ ասած, այն տարածքը, որտեղ Ռուսաստանը պետք է հոգա ռուսախոսների իրավունքների մասին, հենց Ռուսաստանն է։
Այնտեղ, որտեղ չկա խոսքի ազատություն, չկա ընտրության ազատություն, պարզապես չկա այլ կարծիքի իրավունք։ Այնտեղ, որտեղ ծաղկում է աղքատությունը, և որտեղ մարդկային կյանքն անարժեք է: Այնքան, որ գալիս են մեզ մոտ, գնում են պատերազմ, որպեսզի մի բան գողանան, ինչը սովորական կյանքը կհիշեցնի։
Գիտեք, թե ինչպես էին ասում ամենամեծ երազանքի մասին՝ «տեսնել Փարիզը և մեռնել»։ Եվ նրանց պահվածքը հիմա ուղղակի շոկ է։ Նրանց երազանքն այժմ զուգարանակոնք գողանալն ու մեռնելն է»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։