Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության բաժիններում
ՏեսանյութերՈստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Մասնավորապես, Արմավիրի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ակոսափող հրացանի և փամփուշտների հանձնման դեպքեր։
Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ինչի շնորհիվ Էջմիածնի մի բնակիչ կամավոր հանձնել է հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու փամփուշտները։
Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։