Կայացել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման երևանյան փուլը
Ապրիլի 20-ին Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև կայացել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման երևանյան փուլը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Երկու տարիքային խմբերում հաղթող են ճանաչվել Աջափնյակ վարչական շրջանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի թիմերը:
1-3-րդ դասարանների մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են Դավթաշեն վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցի, երրորդ տեղը՝ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 31 դպրոցի թիմերը:
4-6-րդ դասարանների աշակերտների խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200, իսկ երրորդը՝ Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցների թիմերը: Այսպիսով, «Սպորտլանդիա» միջոցառման եզրափակիչ փուլում Երևանը կներկայացնեն Աջափնյակի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի թիմերը:
Մարզական միջոցառումն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից: