Փայլանը Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, տեղեկացնում է «Ակոսը»:
Նշվում է, որ Փայլանի ներկայացրած օրինագծում առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հստակեցնել պատասխանատուներին, հասարակական վայրերից հեռացնել պատասխանատուների անունները, փոխարենը տեղադրել Ցեղասպանությանը դեմ կանգնածների անունները, տուժածներին եւ նրանց ժառանգներին Թուրքիայի քաղաքացիություն տալ։