«5165 շարժման» անդամները փակել են Ֆրանսիայի հրապարակը. Ուղիղ
Քաղաքական«5165 շարժման» անդամները քիչ առաջ 30 րոպեով փակել են Ֆրանսիայի հրապարակը։
Շարժման անդամներից մեկի խոսքով՝ իրենց ակցիայի նպատակն այն է, որ մարդիկ ոտքի կանգնեն, թույլ չտան Արցախի հանձնումն Ադրբեջանին։
«Որպեսզի ոտքի կանգնեն, պահանջեն Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որովհետեւ նա է երաշխավորում Արցախի հանձնումն Ադրբեջանին։ Ոտքի ելեք եւ պայքարեք Արցախի համար։ Ոչ ասեք բոլոր դավադիր պլաններին»,- հայտարարեց շարժման անդամներից մեկը։