Մեր պարտքն է շարունակել բանակցությունները նախագահ Պուտինի հետ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին նա ուրբաթ օրը հայտարարել է France Inter ռադիոկայանի եթերում։
«Կարծում եմ, որ մեր պարտքն է շարունակել բանակցությունները նախագահ Պուտինի հետ: Կապի միայն մեկ ուղի կա, և այն պետք է պահպանվի», – ասել է Մակրոնը։ Նրա կարծիքով՝ բանակցությունների շարունակությունը «կօգնի կյանքեր փրկել»։
Նա նաև նշել է, որ եթե Ֆրանսիան երկխոսություն չվարի Ռուսաստանի ղեկավարի հետ, ապա «Չինաստանն ու Թուրքիան կլինեն բանակցությունների մասնակիցները»։
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ երկխոսության թեման կարող է լինել Մարիուպոլում մարդասիրական միջանցքի կազմակերպումն ու բժշկական օգնության տրամադրումը։