Ղրղզստանի արտգործնախարարը հրաժարական է տվել
Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ռուսլան Կազակբաևն ուրբաթ օրը հրաժարական է տվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հանրապետության նախագահի վարչակազմի աղբյուրը։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ընդունել է Կազակբաևի հրաժարականը։ «Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Կազակբաևն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից»,- ասվում է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Արտգործնախարարի պաշտոնանկության պատճառները չեն նշվում։
Կազակբաևը երկու անգամ զբաղեցրել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Առաջին անգամ 2010-2012թթ. երկրորդը՝ 2020 թվականից մինչև 2022 թվականը։