Պուտինը ապրիլի 26-ին Մոսկվայում կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով ապրիլի 26-ին կժամանի Մոսկվա՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երեքշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների համար, նրան կընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Ապրիլի 19-ին Գուտերեշը նամակներ է ուղարկել ՄԱԿ-ում Ռուսաստանի և Ուկրաինայի մշտական ներկայացուցչություններին՝ խնդրելով երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին ընդունել իրեն իրենց մայրաքաղաքներում։
Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի խոսքով՝ գլխավոր քարտուղարն ասել է, որ «այս կարևոր պահին ես կցանկանայի քննարկել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հրատապ քայլերը և բազմակողմանիության ապագան՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի վրա»։
Գուտերեշը նաև ընդգծել է, որ «Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի հիմնադիր երկրներն են և միշտ աջակցել են ՄԱԿ-ին»։