Ելենա Ստեպանենկոն դատարանի միջոցով Եվգենի Պետրոսյանից ստացած ունեցվածքը կթողնի նրա դստերը
Հայտնի է դաևձել, թե ում է հումորիստ Ելենա Ստեպանենկոն թողնելու ունեցվածքի կեսը, որը չորս տարվա դատական քննությունից հետո դատարանի միջոցով ստացել է Եվգենի Պետրոսյանից։ Հեռուստահաղորդավարուհին ժառանգությունը կթողնի իր խորթ դստերը՝ Վիկտորինա Պետրոսյանցին, «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել է ռեժիսոր Անատոլի Դեմիդովը։
Նրա խոսքով՝ Ստեպանենկոն Եվգենի Պետրոսյանի դստերը վերաբերվում է սեփականի նման։
Հայտնի է, որ Պետրոսյանի եւ Ստեպանենկոյի միջեւ դատական քննության ընթացքում հումորիստի հարազատ դուստրն աջակցել է խորթ մորը եւ Ռուսաստան գալովշ ԱՄՆ-ից, ուր վաղուց է ապրում, կանգ է առել հենց նրա մոտ։ Հիմա Ստեպանենկոն ակտիվորեն զբաղվում է վիզայի ձեւակերպմամբ՝ օվկիանոսից այն կողմ այցելելու Պետրոսյանցին եւ նրա երեխաներին։