Ես կանեմ ամեն ինչ՝ խուսափելու էսկալացիայից, որը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի. Օլաֆ Շոլց
ՆԱՏՕ-ն պետք է խուսափի Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական առճակատումից, որը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Der Spiegel-ին տված հարցազրույցում։
Շոլցը խոստացել է շարունակել զենք մատակարարել Ուկրաինային, սակայն ասել է, որ ամեն գնով պետք է խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտությունից, որը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի:
«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի խուսափեմ էսկալացիայից, որը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Միջուկային պատերազմ չի կարող լինել»,-ասել է նա։
«ՆԱՏՕ-ի ուղղությամբ էսկալացիայից խուսափելն իմ առաջնահերթ խնդիրն է»,-նշել է նա։