Ռուսական բանակը նախատեսում է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնբասի և Ուկրաինայի հարավի նկատմամբ
Այս շաբաթ մեկնարկած հատուկ օպերացիայի երկրորդ փուլի ընթացքում ռուսական բանակը նախատեսում է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնբասի եւ Ուկրաինայի հարավի նկատմամբ, ցամաքային միջանցք ապահովել դեպի Ղրիմ, ասել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի պաշտոնակատար Ռուստամ Միննեկաեւը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Հատուկ օպերացիայի երկրորդ փուլի մեկնարկից ի վեր, այն սկսվել է երկու օր առաջ, ռուսական բանակի խնդիրներից մեկը լիակատար վերահսկողության հաստատումն է Դոնբասի եւ Ուկրաինայի հարավում։ Դա ցամաքային միջանցք կապահովի դեպի Ղրիմ, ինչպես նաեւ կազդի Ուկրաինայի կենսական կարեւորության օբյեկտների վրա»,- ասել է Միննեկաեւն Սվերդլովսկի շրջանի պաշտպանական արդյունաբերության միության տարեկան ժողովին:
Ուկրաինայի հարավում ռուսական բանակի վերահսկողությունը հնարավորություն կտա մուտք գործել Մերձդնեստր, հայտնել են Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարությունից։ «Ուկրաինայի հարավի նկատմամբ վերահսկողությունը եւս մի ելք է դեպի Մերձդնեստր, որտեղ նաեւ ռուսալեզու բնակչության նկատմամբ ճնշումների փաստեր կան»,- ասել է Միննեկաեւը։