ՀՖՖ-ի 30-ամյակ․ Քվեարկությամբ կորոշվեն նախորդ 30 տարվա լավագույն կենտրոնական պաշտպանները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30-ամյակի առիթով շարունակում է քվեարկությամբ ձևավորել հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը։
Արդեն ավարտվել է Հայաստանի՝ վերջին 30 տարիների լավագույն աջ պաշտպանի քվեարկությունը, որի արդյունքները կհրապարակվեն բոլոր դիրքերում լավագույններին որոշելուց հետո:
Ապրիլի 22-ից սկսած՝ քվեարկությամբ որոշելու են վերջին 30 տարիների լավագույն կենտրոնական պաշտպաններին։
Քանի որ ընտրվելու են միանգամից 2 կենտրոնական պաշտպաններ, այս անվանակարգում անհրաժեշտ է քվեարկել ոչ թե մեկ, այլ երկու ֆուտբոլիստի օգտին։
Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, լրացնել անուն-ազգանուն և իրականում գոյություն ունեցող էլ.հասցե, ընտրել նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը։
Քվեարկության վերջնաժամկետն է ապրիլի 26-ը՝ 18:00։