Նիկոլաս Քեյջը հայտարարել է ապագա երեխայի սեռն ու նրա համար ընտրված արտասովոր անունը
Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Նիկոլաս Քեյջը հայտարարել է, որ դուստր է ունենալու եւ նշել է նրա համար ընտրված արտասովոր անունը, հայտնում է Teleprogramma-ն։ «Ես փոքրիկ աղջիկ եմ ունենալու»,- հանրության ծափերի ներքո հայտնել է դերասանը։
Երեխայի մայրը ճապոնուհի Ռիկա Շիբատան է՝ կինոաստղի հինգերորդ կինը։ Նրանք ամուսնացել են 2021թ․-ի սկզբում։
Քեյջը հայտնել է, որ իր հայրը՝ Օգին, երիտասարդության տարիներին դիջեյ է եղել եւ հաճախ է դիսկոտեկներում միացրել «The Beatles»-ի «Across the Universe» հիթը։ Ապագա դերասանը չորս տարեկան է եղել, երբ առաջին անգամ լսել է այդ երգը, եւ այդ ժամանակվանից ի վեր այն դարձել է նրա սիրելի կոմպոզիցիան։ Հիմա արդեն Քեյջն ու նրա կինը մտադիր են դստերը երկու անուն տալ՝ Լեոն Օգի՝ ի պատիվ կինոաստղի հոր եւ Ջոն Լենոնի։
Դերասանը նաեւ երկու որդի ունի, որոնք լույս աշխարհ են եկել նախորդ հարաբերութունների ընթացքում։ Նրա ավագ որդին՝ Ուեսթոնը, դեռ ութ տարի առաջ հայր է դարձել։