Կառավարության նիստը (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 22-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 31-ը չի զեկուցվում:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- 15. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին,
- 21. «ՄԱՅԼԵՌ» ներդրումային ծրագրի շրջանակներում «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,
- 30. Աշոտ Մարտիրոսյանին միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին,
- 33. Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու մասին եւ այլ հարցեր: