Հիսուսի արձանի մրցույթի հաջորդ փուլ անցած հեղինակները ներկայացրել են իրենց աշխատանքները՝ նոր լուծումներով
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի հաջորդ փուլ անցած հեղինակները ներկայացրել են իրենց աշխատանքները՝ նոր լուծումներով և նոր լույսի ներքո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ, գործրար Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ մեգանախագծի լավագույն աշխատանքների հեղինակներին մեկ ամիս ժամանակ էր տրվել իրենց քանդակները կատարելագործելու կամ նորը կերտելու համար։
Գագիկ Ծառուկյանի ու մրցույթի մասնակիցների հերթական հանդիպումն է տեղի ունեցել. «Անկախ նրանից, թե ով կհաղթի, ով չէ, շնորհակալ եմ քանդակագործներին սրտացավ և պատասխանատու մոտեցման համար», - ասել է Ծառուկյանը։
Պրոֆեսիոնալ քանդակագործներն ու նկարիչներն աշխատել են ամենայն բծախնդրությամբ՝ գիտակցելով, որ այն պետք է դառնա Հայաստանի նոր այցեքարտն ու միաբանի քրիստոնյաներին։
«Քանդակագործներն առաջարկել են նոր աշխատանքներ՝ էլ ավելի կատարելագործված, էլ ավելի մոտ մեր պահանջներին և ընդհանուր քրիոստոնեական գաղափարներին։ Անշուշտ, աշխատանքը շատ դժվար է լինելու, որովհետև ընտրությունը միշտ դժվար է», - ասել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի անդամ Սաթենիկ Վարդանյանը։
Հանձնախմբի անդամ Գաբրիել Չեմբերջյանն էլ նշել է, որ այս անգամ ներկայացված արձանները շատ տարբեր են եղել նախկինում ներկայացված արձաններից։
«Շատ ավելի լավ գործեր կային», - ասել է Չեմբերջյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։