Դանակահարություն Մրգավետ գյուղում. դանակահակորղը Մխչյան գյուղից է
Ապրիլի 22-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Մրգավետ գյուղի 35-ամյա մի բնակիչ:
Ոստիկանությունից հայտնում են, որ hիվանդանոց մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.30-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխվածի տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Մխչյան գյուղի 35-ամյա բնակիչը: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: