ԱՄՆ-ն շարունակում է սպառնալ Չինաստանին պատժամիջոցներով՝ վախենալով երկրի աջակցությունից Ռուսաստանին
ԱՄՆ-ն շարունակում է սպառնալ Չինաստանին պատժամիջոցներով՝ վախենալով երկրի աջակցությունից Ռուսաստանին։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը կրկին հայտարարել է Պեկինի դեմ պատժամիջոցների հնարավորության մասին, եթե վերջինս «նյութական աջակցություն» առաջարկի Ռուսաստանին, հայտնում է Bloomberg-ը։
Նա նշել է, որ հուսով է, որ Պեկինը «ճիշտ դասեր» կքաղի «Ռուսաստանի հետ պատերազմից», այդ թվում՝ այն, որ չի հաջողվի ԱՄՆ-ն բաժանել իր դաշնակիցներից։
«Նրանք տեսան, թե ինչ արեցինք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների, արտահանման վերահսկման մասով, այնպես որ դա պետք է նրանց որոշակի պատկերացում տա այն մենյուի մասին, որից մենք կարող ենք ընտրել, եթե Չինաստանը նյութական աջակցություն ցուցաբերի»,- ասել է Շերմանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կաշխատի Հնդկաստանի հետ՝ ռուսական զենքից երկրի ավանդական կախվածությունից հրաժարվելու գործում օգնելու համար՝ հաշվի առնելով համաշխարհային պատժամիջոցների ազդեցությունը ՌԴ ռազմական արդյունաբերության վրա, ասել է նա: «Նրանք հասկանում են, որ ռուսական զենքի վրա կառուցված իրենց զինված ուժերն այլեւս ապագա չունեն, քանի որ մեր պատժամիջոցներն անդրադարձել են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի վրա»։