Ռուսաստանում չեղարկել են «Մաշինա վրեմենի» խմբի համերգները
Ռուսաստանում չեղարկել են «Մաշինա վրեմենի» խմբի բոլոր համերգները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով կոլեկտիվի ներկայացուցչի խոսքերը։
«Համերգներն, իսկապես, չեղարկվում են»,- հաստատել է նա։
Խմբի առաջնորդ Անդրեյ Մակարեւիչն այս լուրը մեկնաբանել է իր տելեգրամյան ալիքում։ «Երբ այսօր կրկին չեղարկում են համերգները, կարող եմ միայն ափսոսանք հայտնել եւ հիշեցնել՝ ոչ մի նոր բան։ Վաղուց ենք ապրում։ Կշարունակենք ապրել»,- գրել է երաժիշտը։