Հայազգի երեք ռուս գործարարներ հայտնվել են Forbes-ի վարկանիշում
Հայկական ծագմամբ երեք ռուս միլիարդատերեր հայտնվել են Forbes-ի 2022թ․ վարկանիշում։ Նրանք են՝ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), Անդրեյ Անդրեեւը (Օհանջանյանց) եւ Սամվել Կարապետյանը։
Ինչպես նշում է Forbes-ը, այս տարի ամսագիրը որոշել է մայիսին չհրապարակել գլխավոր վարկանիշը, այլ սահմանափակվել 88 ռուս միլիարդատերերով, որոնք ապրիլի սկզբին ընդգրկվել են ամերիկյան Forbes-ի համաշխարհային ցուցակում։
«Մագնիտ» ԲԲԸ-ի հիմնադիր Սերգեյ Գալիցկին վարկանիշում զբաղեցրել է 32-րդ տեղը՝ 3,2 մլրդ դոլար կարողությամբ։
Մասնավոր ներդրող Անդրեյ Անդրեեւը վարկանիշում զբաղեցրել է 42-րդ տեղը՝ 2 մլրդ դոլար կարողությամբ։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը վարկանիշում զբաղեցրել է 82-րդ տեղը՝ 1,1 մլրդ դոլար կարողությամբ։