Սիրված հիթեր, հայտնի cover-ներ ու ջերմ գրկախառնություններ. Garou-ի «խենթությունները»` երևանյան համերգին
Կանադացի հայտնի երգիչ Գարուն մի քանի օր է` Երևանում է, իսկ այսօր` ապրիլի 21-ին, հանդես եկավ խոստացված մենահամերգով, որը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Շատ էի կարոտել Հայաստանն ու ձեզ, հուսով եմ` այսօր միասին մի լավ կխենթանանք»,-բեմից ասաց երգիչն ու կատարեց իր խոստումը.
Սա Garou-ի երկրորդ այցն է Հայաստան. իր առաջին երեւանյան համերգը աշխարհահռչակ արտիստն ունեցել է 2009 թ-ին, եւ ինչպես խոստովանեց, կարոտել էր հայ հանդիսատեսին ու Երեւանը:
Garou-ն եւս մեկ անգամ անդրադարձավ խոսակցություններին, թե ինքը հայ է. կրկին հերքեց դրանք ու հավատացրեց` հայ չլինելը չի խանգարում, որ ամբողջ հոգով ու սրտով սիրի Հայաստանը:
Երգչի համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, նա հիմնականում հնչեցրեց ֆրանսերեն երգեր, սակայն լեզվական անջրպետը չխանգարեց Garou-ի հայ երկրպագուներին, որ յուրաքանչյուր երգի ժամանակ ձայնակցեն ու ոգեւորեն արտիստին, որն էլ իր հերթին կիսվեց անկեղծ պատմություններով՝ օրինակ այն մասին, թե որտեղ ու ինչպես է առաջացել համերգ ունենալու գաղափարը:
Առավել մանրամամսն՝ սկզբնաղբյուրում: