Toyota-ն շներին զբոսանքի տանող և նրանց հետեւից մաքրող ռոբոտ է արտոնագրել
Toyota-ն շներին զբոսանքի տանող ռոբոտացված հարթակ է արտոնագրել։ Այն ավտոմատ կերպով կհետեւի ընտանի կենդանու անվտանգությանը, կմաքրի նրա հետեւից եւ ֆոտոզեկույցներ կպատրաստի, գրում է Motor1-ը։
Սարքի մեջ հեռավորության սենսորներ կտեղադրվեն. դրանք թույլ չեն տա ռոբոտին բախվել ընտանի կենդանուն: Հարթակը նաեւ վզափոկի ամրացում կունենա եւ կկառավարի դրա երկարությունը:
Համակարգը կհաշվի վզափոկի երկարացման արագությունը եւ ծանրաբեռնվածությունը դրա վրա. այդպես այն թույլ չի տա շանը հարձակվել որեւէ մեկի վրա: Եթե կենդանին շատ ուժեղ քաշի վզափոկը կամ կտրուկ սկսի վազել, ռեբետը կկանգնի:
Ռոբոտն աշխատանքի մի քանի ռեժիմ կունենա։ Օրինակ՝ շունն ինքը կկարողանա կառավարել այն թաթերի դիրքի սենսորների օգնությամբ։ Տերերը եւս կկարողանան կառավարել հարթակը` կանգնելով կամ նստելով հենց դրա վրա: Գործառույթը կհեշտացնի ընտանի կենդանիներին զբոսանքի հանելը սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար:
Ռոբոտը նաեւ ֆոտոզեկույցներ կպատրաստի տիրոջ համար. երբ շունը զուգարան գնա, համակարգը տեսախցիկով կֆիքսի արդյունքը։ Դրանից հետո սարքը կհավաքի կղանքը կամ կլվանա մեզն ասֆալտի վրայից:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք Toyota-ն հաստատ այսպիսի ռոբոտ կստեղծի։ Ինչպես ցանկացած այլ արտոնագրի դեպքում, շներին զբոսանքի տանելու հարթակը կարող է ընդամենը կոնցեպտ մնալ: