Երկու չեմպիոն մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ
Երևանում ընթանում է Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի առաջնությունը, այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի Շախմատի Ֆեդերացիան:
Բարձրագույն վարպետության մարզադպրոցի 2 սաներ` Գաբրիելա Հարությունյանը (մինչև 10տ. աղջիկներ, մարզիչ` Գևորգ Ալավերդյան) և Սոնա Կրկյաշարյանը (մինչև 12տ. աղջիկներ, մարզիչ` Վարդան Մելքոնյան) մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ անհասանելի են դարձել մրցակիցների համար և նվաճել են Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:
Համառ պայքար է ընթանում մյուս տարիքային խմբերում:
Այսօր, ապրիլի 22-ին, տեղի կունենա մրցաշարի եզրափակիչ և վճռորոշ խաղափուլը: