Տաջիկստանն ու Թուրքիան ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն Անկարա կատարած այցի շրջանակում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր է ստորագրել:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները: Աքարն ընդգծել է, որ Թուրքիային և Տաջիկստանին կապում են պատմական և մշակութային կապերը, ինչպես նաև կրոնական ընդհանրությունները:
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Անկարան պատրաստ է Դուշանբեի հետ փորձի փոխանակման՝ սահմանային պաշտպանության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: