ՄԱԿ-ն Ուկրաինային 50 մլն դոլար է հատկացրել
ՄԱԿ-ն Ուկրաինային լրացուցիչ 50 մլն դոլար է հատկացրել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին ապրիլի 21-ին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։
«Մարդասիրական օգնության համակարգող Օսնատ Լուբրանին այսօր լրացուցիչ 50 մլն դոլար է հատկացրել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ միջոցները հատկացվել են ուկրաինական հումանիտար հիմնադրամից։