Պուտինը դեռևս չի պատրաստվում խոսել Էրդողանի հետ. Պեսկով
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցի համար հստակ օր դեռևս չկա: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հնարավոր հեռախոսազրույցի հստակ համաձայնեցված տարբերակ Պուտինի ժամանակացույցում դեռևս չկա»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Էրդողանն առաջիկա օրերին մտադիր է բանակցություններ վարել Պուտինի և Զելենսկու հետ: