Ղազախստանի Պավլոդար քաղաքում դպրոց է հրդեհվել
Հրդեհ է բռնկվել Ղազախստանի Պավլոդար քաղաքի դպրոցներից մեկում, տարհանվել է 576 մարդ, հայտնում է Պավլոդարի մարզի ԱԻ դեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը` ժամը 08.04-ին (Մոսկվայի ժամանակով 05.04-ին), հաղորդագրություն է ստացվել Պավլոդարի թիվ 28 միջնակարգ դպրոցի երկրորդ հարկի տանիքում բռնկված հրդեհի մասին։
Դեպքի վայրում աշխատել են մարզի ԱԻՆ 50 աշխատակիցներ և 12 միավոր տեխնիկա, ինչպես նաև հանրապետության ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի մասնաճյուղի չորս աշխատակից։
Անցած ուրբաթ Պավլոդարում հրդեհ էր բռնկվել թիվ 1 դպրոցի գրապահոցում, ապա տարհանվել էր 479 մարդ, նրանցից հինգը տեղափոխվել են հիվանդանոց։