30 տոննա արյան համար պատասխան տվող չկա՞․ զոհերի ծնողները վրան և պաստառ դրեցին Ազատության հրապարակում. Yerkir.am (տեսանյութ)
ՏեսանյութերՎաղը մի պաստառ էլ կլինի, որ իմանան՝ այստեղ ենք, մեզ հեշտ գտնեն՝ Yerkir.am-ին ասացին 44-օրյա պատերազմում զոհված մարտիկների հարազատները, որոնք Ազատության հրապարակում միացել են պայքարին ու վրան տեղադրել՝ հակառակ ոստիկանների արգելքին։
Պիտի պատասխան տան, չի կարող սենց մնալ՝ ասաց հարազատներից մեկը։
Մեկ այլ ծնող ասաց, որ Արցախում 30 տոննա արյուն են թողել․ «30 տոննա արյան համար պատասխան տվող չկա՞»։
Ծնողներից մեկն էլ հիշեցրեց Փաշինյանի խոսքը, որ կարող էր կանգնեցնել պատերազմը և նույն պատկերը կունենայինք, միայն թե առանց զոհերի․ «Եթե կարար չլիներ զոհեր՝ ինչի՞ էսքանի գլուծը կերան»։
Մանրամասն՝ տեսանյութում․