Մոսկվան զգուշացնում է ՆԱՏՕ-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կոշելևը հայտարարել է, որ Մոսկվան իրավունք ունի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զենքի փոխադրումը դիտարկել որպես ռազմական թիրախ, եթե այն անցնի Ուկրաինայի տարածքով։
«Մենք ուղղակիորեն ասում ենք ԱՄՆ-ի ներկայացուցիչներին, որ ԱՄՆ-ՆԱՏՕ-ն ուկրաինական տարածքով զենքի փոխադրումները, Ուկրաինայի տարածքում, Ռուսաստանի զինված ուժերն իրավունք ունեն օրինական ռազմական թիրախներ համարել»,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։