Իրանը Իսրայելին տեղեկություններ է փոխանցել այն օբյեկտների մասին, որոնց կհարվածի պատերազմի դեպքում
Իրանի իշխանությունները Իսրայելին են ուղարկել քարտեզներ, որոնք ցույց են տալիս իսրայելական պահեստների գտնվելու վայրը, որտեղ ենթադրաբար միջուկային զենք է պահվում: Ինչպես հինգշաբթի օրը Al Jazeera-ին ասել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան, Թեհրանը հարված կհասցնի այդ օբյեկտներին, եթե իսրայելական կողմը պատերազմ սանձազերծի: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թեհրանը հաստատել է, որ պահեստներն ու օբյեկտները կլինեն իր թիրախը, եթե Իսրայելը որոշի պատերազմել Իրանի հետ»,- շարունակել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Իսրայելը փոխել է «ռազմավարական պահեստների» գտնվելու վայրը, սակայն նրան փոխանցված տվյալները ներառում են տեղեկություններ դրանց նոր տեղակայման մասին։
Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը Իսրայելի կողմից նվազագույն սպառնալիքի դեպքում հարվածներ կհասցնեն այս երկրի կենտրոնական շրջաններին։
Փետրվարին հրեական պետության վարչապետ Նաֆթալի Բենեթն ընդգծել էր, որ Իրանը և նրա միջուկային ծրագիրը ամենամեծ վտանգն են ներկայացնում Իսրայելի համար, որը, անկախ Թեհրանի հետ միջուկային համաձայնագիրը վերականգնելու Վիեննայում բանակցությունների արդյունքից,հետևում կթողնի ազատ գործելու հնարավորությունը։