Հայդի Քլումը պատմել է, թե ինչու է որոշել ծերանալ (լուսանկարներ)
Հալոուինի տոնին, ամերիկյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Հայդի Քլումն էր: Թոփ մոդելի զգեստն իսկապես ամենադիտարժանն էր: Քլումը ներկայացել էր ծեր կնոջ կերպարով, այնպիսին, ինչպիսին կլինի ինքը 93 տարեկանում:
«Լրագրողներն ինձ անընդհատ հարցնում են, օօօ դուք արդեն 40 տարեկան եք, ինչպես եք զգում ձեզ այդ տարիքում և նման հիմար բաներ: Ընտրելով այս կերպարը, ես ուզում էի ցույց տալ, որ չեմ վախենում տարիքից, անգամ ծեր երևալուց»,-պարզաբանել է Հայդին:
Մոդելը վարձել է լավագույն ոճաբաններին և ստացել իսկական զառամյալ կնոջ կերպար: