Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանում Կանադայի 61 քաղաքացու նկատմամբ
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Կանադայի 61 քաղաքացու նկատմամբ։ Այս մասին հինգշաբթի՝ ապրիլի 21-ին, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ի պատասխան պաշտոնական Օտտավայի կողմից մշտապես կիրառվող հակառուսական պատժամիջոցների, ներառյալ Կանադա մուտքի արգելքը և ռուս պաշտոնյաների, զինվորականների, փորձագետների և լրագրողների նկատմամբ խտրական այլ միջոցներ, Կանադայի քաղաքացիների ևս մեկ խումբ ընդգրկված է «ստոպ-ցուցակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ցուցակում ընդգրկված են պետական պաշտոնյաներ, զինվորականներ, առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն անժամկետ արգելված է։
Ապրիլի 19-ին Կանադայի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել 14 ռուսաստանցիների և նրանց ընտանիքների նկատմամբ։ Մասնավորապես, սահմանափակումների են ենթարկվել Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ինչպես նաև գործարարներ Միխայիլ Ֆրիդմանը և Միխայիլ Գուցերիևը։