Ռուսաստանը փակում է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հյուպատոսությունները
ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է Սանկտ-Պետերբուրգում և Պսկովում Լատվիայի հյուպատոսությունների և Սանկտ-Պետերբուրգում Լիտվայի և Էստոնիայի գլխավոր հյուպատոսությունների փակման մասին։ Դրանց բոլոր աշխատակիցները հայտարարվել են «պերսոնա նոն գրատա» և պետք է հեռանան Ռուսաստանից։
Նշված երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կանչվել են Ռուսաստանի արտգործնախարարություն։
Մոսկվան նման քայլի է դիմել՝ ելնելով փոխադարձության սկզբունքից, ի պատասխան նշված երկրներում Ռուսաստանի մի քանի հյուպատոսությունների փակման, ինչպես նաև այդ երկրների կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնության։
Լիտվան ապրիլի 4-ին փակել էր Կալպեդի Ռուսաստանի հյուպատոսությունը և արտաքսել Ռուսաստանի դեսպանին։ Ապրիլի 5-ին Էստոնիան և Լատվիան արտազսել էին 27 ռուս դիվանագետի։
Коммерсант պարբերականը հաղորդում է, սր Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից հետո ԱՄՆ-ից և Եվրոպայի երկրներից արտաքսվել է շուրջ 300 ռուս դիվանագետ։ ՌԴ ԱԳ նախարարությունը բոլոր երկրներին խոստացել է համարժեք պատասխան տալ։