Ֆիլիպինների նախագահը գումար է պահանջում հարուստ երկրներից
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Ռոա Դուտերտեն հայտարարել է, որ հարուստ երկրները պետք է փոխհատուցեն զարգացող երկրների բնությանը հասցված վնասը, հաղորդում է Ֆիլիպինների լրատվական գործակալությունը։
Դուտերտեն վստահ է, որ աղքատ երկրները, այդ թվում՝ Ֆիլիպինները, տուժում են կլիմայի փոփոխության հետեւանքներից: Նա հարուստ երկրներից փոխհատուցում է պահանջել՝ կլիմայի հարցով պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու, ջերմոցային գազերի արտանետումներով բնական աղետներ հրահրելու եւ դրանցից չտուժելու համար։
Նա նշել է, որ Ֆիլիպիններին տարեկան հարվածում է մոտ 20 թայֆուն, այն կլիմայական ճգնաժամի հետեւանքներից առավել վտանգված երկրներից է։