Չինաստանը ցուցադրել է YJ-21 գերձայնային հականավային հրթիռը
Պեկինը ցուցադրել է նոր YJ-21 գերձայնային հականավային հրթիռը Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (PLA) նավատորմի հիմնադրման 73-րդ տարեդարձին ընդառաջ, հինգշաբթի հաղորդում է South China Morning Post-ը։
Փորձագետների կարծիքով՝ հրթիռն ունի 1000-ից 1500 կմ հեռահարություն եւ ունակ է մի ամբողջ ավիակիր հարվածային խումբ խոցել:
Համացանցի չինական սեգմենտում հայտնվել է PLA նավատորմի ամենամեծ եւ ամենաժամանակակից հրթիռային կործանիչից հրթիռի արձակման տեսանյութը: Ռազմական փորձագետները դա որպես Թայվանի նեղուցի գոտում ամերիկյան նավերի ռազմավարական զսպման պատրաստակամության ազդանշան են գնահատել:
Փորձագետների կարծիքով՝ YJ-21 հրթիռն ունակ են կրել նաեւ չինական H-6N ռազմավարական ռմբակոծիչները (վերջին մոդիֆիկացիան՝ խորհրդային «Տու-16»-ի հիման վրա) ։